The Telegraph-ը հաղորդում է, որ անգլիական «Լիվերպուլ»-ի ու Իտալիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆաբիո Բորինին կոտրել է աջ ոտքը:
Այս պարագայում Բորինին միանշանակորեն չի խաղա հոկտեմբերի 12-ին ու 16-ին կայանալիք՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղերին: Նշենք, որ այդ հանդիպումները տեղի են ունենալու «Եվրո-2013»-ի որակավորման փուլի շրջանակներում:
Դեռևս ոչ մի տեղեկություն չի հաղորդվում, թե երբ կապաքինվի Բորինին:






































