Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեքսիկացի ֆուտբոլիստ Չիչարիտոն կարող է փոխել բնակության վայրը:
Ակումբի 24-ամյա հարձակվող Խավիեր Էրնանդեսը, ինչպես հաղորդվում է, դժգոհում է թիմում ստացած խաղաժամանակից և ցանկանում է թողնել անգլիական ակումբը:
Ըստ աղբյուրի՝ Չիչարիտոյի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքներն այս ձմռանը: «Արքայական ակումբ»-ը ցանկանում է գնել խաղացողի տրանսֆերը ոչ միայն Բենզեմային ու Իգուաինին այլընտրանքային փոխարինող ունենալու համար, այլև ցանկանում է օգտագործել մեքսիկացուն կիսապաշտպանական գծում:
Իսկ ահա «Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, հաղորդման համաձայն, դեմ չէ Չիչարիտոյի՝ այլ ակումբում վարձավճարով հանդես գալուն:








































