Պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ իր կարիերայում Չեմպիոնների Լիգայի շրջանակներում հեթ-տրիկ է ձևակերպել:
Նշենք, որ Չեմպիոնների Լիգայում Ռոնալդուն արդեն 42 գոլ է հեղինակել: Նա 8-րդ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է 40 գոլից ավելի խփել Եվրոպայի ամենակարևոր ակումբային մրցաշարում: Մրցաշարի շրջանակներում պորտուգալացին 6 անգամ գրավել է Ամստերդամի «Այաքս»-ի դարպասը:







































