Wednesday, 15 05 2024
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ՀՀ-ն շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում. վարչապետ
Զախարովան ողջունել է Ալմաթիում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
«ՌԴ-ն Հայաստանին չի առաջարկել դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից». Զախարովա
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վանաձորցուն 3000 դրամ են վճարել՝ հանրահավաքի գալու համար
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը

Անտանելի ներկայի և անորոշ ապագայի սահմանը

Հայաստանում կարծես թե ձևավորվում է քաղաքական սպասում` կապված խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրության հետ:

Մասնավորապես` վերջին օրերին արձանագրվեցին դրան նպաստող երեք գործոններ. կոալիցիոն նոր հուշագիրը, որով իշխող երեք կուսակցությունները այնպես վերակազմակերպվեցին և ձեռք ձեռքի տվեցին, կարծես հենց վաղը նրանց ինչ-որ շատ կարևոր ու ճակատագրական մի բան է սպասում: Մյուսը փետրվարի 18-ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հնչած այն միտքն էր, որ իշխանությունը երկու ամիս ժամանակ ունի Կոնգրեսի պահանջները կատարելու համար, այլապես ստիպված կլինի տեղի տալ հանրային ճնշմանը:

Այդ հայտարարության հեղինակը Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն էր: Բանն այն է, որ խորհրդարանը լուծարելու սահմանադրական հնարավորություն կա առաջիկա երկու ամսում, քանի որ մայիսին արդեն դա կլինի անհնար: Սահմանադրությունը խորհրդարանի լուծարում թույլատրում է ոչ ուշ, քան խորհրդարանի հերթական ընտրությունից մեկ տարի առաջ:

Այսինքն` մայիսից խորհրդարանը լուծարելը արգելված է: Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսը կարծես թե իշխանությանը որոշակի կոմպրոմիսային տարբերակ է առաջարկում` առաջիկա երկու ամսում օգտագործել խորհրդարանը ցրելու տարբերակն ու նշանակել արտահերթ ընտրություն: Իսկ դա նշանակում է, որ Կոնգրեսն էլ ունի որոշակի սպասում, որ իշխանությունը կարող է հակվել այդ մտքին և ընդունել առաջարկը:

Ի դեպ, այդ իմաստով Կոնգրեսի հաշվարկը հասկանալի է: Ակնհայտ է դառնում, որ իշխանության համար Հայաստանում ավելի ու ավելի է բարդանում իրավիճակը կառավարելի պահելը: Ընդ որում, բարդությունն առկա է թե՛ տնտեսական ու սոցիալական, թե՛ քաղաքական ոլորտներում:

Բանն այն է, որ սոցիալական մեծ լարվածությունն առաջ է բերել սոցիալական պայթյունի զգալի և իրատեսական վտանգ: Տեսնելով դա, ինչպես նաև զգալով, որ իշխանությունը շատ, չափազանց մեծ դժվարություն է կրում սոցիալական «ականները» վասազերծելու հարցում, որոշակիորեն ակտիվանում են նաև քաղաքական ուժերը, նույնիսկ մարգինալները` փորձելով այդ իրավիճակից օգտվել և իրենց ծառայություններն իշխանությանը շատ ավելի թանկ ծախել: Դա էլ առաջ է բերում իրավիճակի քաղաքական անկառավարելիություն:

Մյուս կողմից` առկա է ներիշխանական իրավիճակի մեծ լարումը, չնայած կոալիցիոն հուշագրի ստորագրմանը: Հայաստանում, թերևս, քչերի մոտ է կասկած առաջացնում, որ իրար հետ նույն թուղթը ստորագրած և շամպայնի բաժակներ բարձրացնող գործիչները ներքուստ շատ հաճախ իրար տեսնել անգամ չեն ցանկանում: Ներիշխանական ճամբարում կան ինտրիգային մի քանի կոմբինացիաներ` ի դեմս թե իշխող կուսակցության` ՀՀԿ թևերի և գործիչների միջև պայքարի, թե՛ նաև միջգերատեսչական հակասությունների, հատկապես ուժային կառույցների շրջանում: Լարվածությունը հասել է այնտեղ, որ Սերժ Սարգսյանը, չկարողանալով կառուցել իշխանական նոր հիերարխիա, ստիպված է մտորել խորհրդարանի գալիք ընտրությանը ՀՀԿ ցուցակն անձամբ գլխավորելու մասին: Մինչդեռ ակնհայտ է, որ նա իր ուժն ավելի կցուցադրեր ոչ թե այդպես, այլ եթե փորձեր վեր կանգնել այդ խաղերից, գոնե արտաքնապես, և ստանձնել դատավորի, խաղավարի դերը:

Ահա այդ պայմաններում ընդդիմությունն առաջարկում է Սերժ Սարգսյանին ընտրել իրավիճակի լիցքաթափման տարբերակը` լուծարել խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություն: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարող է որոշակիորեն թուլացնել ներհասարակական և ներքաղաքական լարումը` ազատվելով դրա ավելի ու ավելի անտանելի բեռից: Դա նրան թույլ կտա նաև բավական շտկել իր դիրքերը միջազգային գործընթացներում, Հայաստանում ընտրական վիճակով պայմանավորված ժամանակ շահելու և երկրի ներսում ուժերի ու ռեսուրսների վերադասավորում անելու իմաստով: Իսկ եթե այդ վերադասավորումը կատարվի նաև ողջախոհության և ադեկվատության սահմանում, ապա Սերժ Սարգսյանը կարող է իսկապես ձևավորել ներքին նոր իրավիճակ, հաստատել ընդդիմության և հասարակության հետ փոխհարաբերության որոշակի նոր որակ, դրանով իսկ նոր լիցքեր ստանալ արտաքին հարցերում գործելու առումով:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ ընդդիմությունը շարունակում է նրան ուղղված այդ առաջարկը: Իհարկե, ընդդիմության այսօրվա հանրահավաքը գուցե ի հայտ բերի ընդդիմության առաջարկի նոր երանգներ, բայց փետրվարի 18-ի հանրահավաքում այդ մեսիջն իշխանությանը հղվել է կարծես թե բավականաչափ հստակ:

Արտահերթ խորհրդարանական ընտրության սպասման ֆոն ձևավորող երրորդ գործոնը «Ժառանգություն» կուսակցությունն է, որը փաստորեն վերանայում է խորհրդարանի աշխատանքին իր մասնակցությունը: Իհարկե, դատելով այդ կուսակցության և նրա առանձին գործիչների, իսկ ավելի կոնկրետ` առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դրսևորած նախադեպերից, «Ժառանգության» այդ կտրուկ վերանայումները կարծես թե միանգամայն ենթակա են նույն կերպ կտրուկ վերավերանայումների, ինչպես օրինակ` խորհրդարանական մանդատից հրաժարվելու մասին Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն-դիմումը, որը սակայն մի քանի օր անց հետ վերցվեց: Բայց, համենայնդեպս, առայժմ կարելի է ասել, որ «Ժառանգության» քայլի մեջ նույնպես արտահերթ հաշվարկների շունչ է նկատվում, թեև իհարկե հաշվարկները կարող են լինել միանգամայն հերթական կտրվածքով:

Օրինակ` ՕԵԿ-ն էլ, ի վերջո, խորհրդարանի ընտրությունից դեռևս մեկ տարի առաջ լքեց կոալիցիան: Այսինքն` «Ժառանգությունն» էլ կարող էր այդ քայլն անել հեռահար հաշվարկով: Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ «Ժառանգության» վերանայումները իրենց մեջ կրում են արտահերթ գործընթացները խորացնելուն կամ գեներացնելուն ուղղված ներուժ:

Հարցն այն է, թե կուսակցությունն ինքը ինչպե՞ս կօգտագործի այդ ներուժը և ինչպե՞ս դրան կարձագանքեն նաև ընդդիմադիր դաշտի մյուս սուբյեկտները` Հայ ազգային կոնգրեսը և իրեն ընդդիմություն հայտարարող Դաշնակցությունը: Ի վերջո, այն, որ Դաշնակցությունը խիստ քննադատության ենթարկեց իշխող կոալիցիայի նոր հայտարարությունը, կարծես վկայում է, որ Դաշնակցությունն էլ տագնապել է խորհրդարանում իր մանդատների նույնիսկ ներկայիս չնչին քանակի կորստով: Այդ դեպքում նույնիսկ ակնհայտ է, որ Դաշնակցությունն էլ, կորցնելու բան չունենալով, կարող է արտահերթ ընտրությունը համարել «չարյաց փոքրագույնը»: Այսինքն` թող տարօրինակ չթվա, բայց կարծես թե Հայաստանում առկա է քաղաքական հիմնական սուբյեկտների` Կոնգրեսի, «Ժառանգության», Դաշնակցության և իշխող կոալիցիայի քաղաքական շահերի առնվազն կարճաժամկետ մի ներդաշնակություն, որը կարող է խորհրդարանի արտահերթ ընտրությունը դարձնել իրատեսական:

Համենայնդեպս, այն կարծես թե առնվազն տրամաբանական է, ստեղծված ներկայիս անելանելի տնտեսա-քաղաքական և սոցիալ-հոգեբանական իրավիճակում: Առավել ևս, եթե չեն երևում միջնաժամկետ և երկարաժամկետ շոշափելի հեռանկարներ, ապա կարճաժամկետ ներդաշնակությունն օգտագործելը, հատկապես իշխանության համար, կարծես թե լավագույն ելքն է, առավել ևս այն գործընթացների ֆոնին, ինչ կատարվում է աշխարհում, երբ երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի քեզ հետ վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում