Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Վրաստանի հավաքականի հետ խաղից առաջ հայտարարեց, որ Մունդիալ-2014-ից հետո կարող է ավարտել իր մարզական կարիերան.
«Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումներն արդեն պատմության էջերում են: Հիմա դրանք ոչ մի նշանակություն չունեն: Այդ խաղը մեծ կարևորություն ունի մեզ համար, քանի որ սկսում ենք քայլել դեպի Բրազիլիա տանող ճանապարհով:
Շատ եմ ցանկաում խաղալ աշխարհի հնգակի չեմպիոնների մարզադաշտերում, քանի որ Մունդիալ-2014-ից հետո կարող եմ ավարտել մարզական կարիերաս»,- Չավիի խոսքերը մեջբերում է Marca-ն:








































