Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի կանանց գերծանրքաշայինների մրցապայքարում ավարտվեց պոկում վարժությունը:
Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը գլխավերևում պահեց 128 կգ ծանրաձողը: Հռիփսիմեն այդ ցուցանիշով առայժմ 4-րդն է և զիջում է նիգերիացի Մարիամ Ուսմանին, ով 1 կգ-ի առավելություն ունի:
Իսկ այս քաշային կարգում հաղթողի գլխավոր հավակնորդներ Տատյանա Կաշիրինան ու Զու Լուլուն շարունակում են անհավանական պայքարը: Առաջին մոտցման համար Չինաստանի ներկայացուցիչը պատվիրել էր 142 կգ, որն օլիմպիական ռեկորդ էր: մարզուհիների ցանկացած հաջորդ պատվիրած քաշ Օլիմպիական նոր ռեկորդ էր լինելու:
Ի վերջո, Զու Լուլուն երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 146 կգ ծանրաձողը, իսկ Կաշիրինան աշխարհի ռեկորդ սահմանեց` գլխավերևում պահելով 151 կգ ծանրաձողը:






































