Հայազգի 23-ամյա ձյուդոիստ Արսեն Գալստյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում 60 կգ քաշային կարգում դարձավ հաղթող:
Եզրափակիչում Գալստյանը պարտության մատնեց ճապոնացի ձյուդոիստ Հիրոակի Հիրաոկային` Ռուսաստանի հավաքականին բերելով առաջին ոսկե մեդալն ընթացիկ օլիմպիադայում: