Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 30-ին արտահերթ նստաշրջան է գումարելու, որպեսզի վերանայի խորհրդարանի նախագահի փոփոխման հարցը: Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը ստորագրել է նստաշրջանի կանչի մասին փաստաթուղթը 157 պատգամավորների պահանջով:
Նախատեսվում է կադրային հարցերի քննարկում, որոնք վերաբերում են գերագույն ռադայի լիազորություններին:
Հուլիսի 4-ին Լիտվինը հայտարարել է իր հրաժարականի մասին: Հուլիսի 26-ին լրատվամիջոցները, հղում կատարելով կառավարությունում եղած աղբյուրներին, հաղորդել են, որ անկախ ամեն ինչից, Լիտվինը կշարունակի մնալ խորհրդարանի նախագահի պաշտոնում:
Նշենք, որ Լիտվինի հեռանալու հարցը բարձրացվել էր այն բանից հետո, երբ ընդունվել էր երկրի պետական լեզվի մասին օրենքը, ըստ որի՝ ռուսերենին տարածաշրջանային կարգավիճակ է հատկացվում: Լիտվինը հրաժարվել էր ստորագրել այդ փաստաթղթի ներքո: