Մադրիդի «Ռեալ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մասնակցել է Մադրիդի առևտրի կենտրոնում բացված ցուցահանդեսում: Հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 12-ը բոլոր ցանկացողները կարող են տեսնել «արքայական ակումբ»-ի պատվավոր տիտղոսները:
«Այս ցուցահանդեսն անչափ կարևոր նշանակություն ունի ակումբի երկրպագուների համար: Մենք հնարավորություն ենք տալիս տեսնել մեր տիտղոսներն առևտրի կենտրոնում, ուր նրանք գալիս են գնումներ կատարելու կամ կինոնկար դիտելու համար»,- ասել է Բուտրագենյոն:
«Ռեալ»-ի երկրպագուները հնարավորություն կունենան լուսանկարվել 2011/12 թվականների մրցաշրջանում թիմի նվաճած Գավաթների կողքին:






































