Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կարծիքով` երկրի օլիմպիական հավաքականը պետք է հետևի իսպանական ֆուտբոլի փիլիսոփայությանը:
Սակայն դել Բոսկեն նշել է նաև, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Միլիան պետք է այնպես վարվի, ինչպես նպատակահարմար է գտնում:
«Օլիմպիական հավաքականը պետք է հետևի իսպանական ֆուտբոլին հատուկ փիլիսոփայությանը: Անհրաժեշտ է վերահսկել գնդակն ու դիմադրել ճնշումներին: Սակայն Միլիան պետք է այնպես վարվի, ինչպես նպատակահարմար է գտնում: Ցանկանում եմ անպայման նշել, որ մարզիչը գերազանց է կատարում իր պարտականությունները»,- դել Բոսկեին մեջբերում են իսպանական լրատվամիջոցները:












































