Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով, որ քվեարկությունը հաջողությամբ ավարտվել է խաղաղ և հանդարտ մթնոլորտում:
Թուրքական դիվանագիտական գերատեսչությունը մաղթել է, որ ընտրությունների արդյունքները լինեն ի բարօրություն Հայաստանի ժողովրդի:
«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում: Մենք ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։
Մենք հույս ունենք, որ հետընտրական շրջանը կստեղծի պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ նպատակին հասնելու համար Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա:








































