Tuesday, 16 06 2026
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս

Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Կեսգիշերից երկուկես ժամ անց Նիկոլ Փաշինյանը մամուլի սուլիս է կազմակերպել և հայտարարել, որ Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է, նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և միանձնյա կառավարություն կձևավորի։ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ոչ պաշտոնական հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ, իրողություն, որ վկայում է ՔՊ հաղթանակի հանդեպ արտաքին վստահությունը։

Ո՞րն է լինելու նոր կառավարության առաջնահերթությունը։ Փաշինյանի ձևակերպմամբ, ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրը «քրեաօլօգարխիկ համակարգի ոչնչացումն» է։ Հաջորդ ընտրություններին Հայաստանում չպետք է «կաշառատու ուժեր լինեն»։ Խորհրդարանական ընտրությունների մասնակից որոշ ուժեր, բայց հատկապես «Հանուն հանրապետության» կուսակցությունը առաջադրել է «ընդդիմափոխության» նպատակ։ Հայաստանում, իրոք, ընդդիմության քաղաքական վերափոխման սուր անհրաժեշտություն կա։ Բայց դա խնդիր է, որի լուծումը պահանջում է համակարգային մոտեցում։

Մամուլի ասուլիսի ընթացքում Փաշինյանին ուղղվել է ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագային վերաբերող հարց, ինչին ի պատասխան նա վերահստատել է ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Փաշինյանը կրկնել է հայտնի տեսակետը և մասնավորեցրել, որ կառավարությունը պետք է աշխատի Հայաստանը մոտեցնել Եվրամիության չափանիշներին և երբ կլինի «հանրաքվեի առարկա», այսինքն՝ հարց, թե ինչ ընտրություն պետք է կատարվի, կանցկացվի հանրաքվե։

Փաշինյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու առաջնահերթությունը, կարևորել Թուրքիայի հետ սահմանի և տարածաշրջանում կապուղիների բացումը, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման միջոցով և երաշխավորել, որ Հայաստանում «միլիարդավոր դոլարի ներդրումներ կկատարվեն»։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ևս մի չափազանց կարեւոր շեշտադրումը կապված է «հետընտրական զարգացումների» հետ։ Նա բացառել է նման սցենարը, քանի որ իշխանությունը քաղաքացու կամքի վրա չի բռնացել, իսկ ընդդիմությունը ձայների մի մասը ապահովել է «կաշառքի միջոցով»։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այսպիսով, երրորդ անգամ վստահության քվե է ստացել։ Դա, սակայն, հաղթանակից վեր՝ չափազանց ծանր պատասխանատվություն է։ Նիկոլ Փաշինյանը գնահատել է, որ աշխարհի ոչ մի երկիր «ավելի նվազ անվտանգային ռիսկեր չունի, քան Հայաստանը»։ Բայց Հայաստանը ունի քաղաքակրթական ընտրությունը թե ներքին կյանքում, թե արտաքին քաղաքականությամբ անշրջելի դարձնելու գերխնդիր, որ նաև անվտանգային է կամ առաջին հերթին անվտանգային է։ «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրությունների արդյունքով ստանում է միանձնյա կառավարություն ձևավորելու մանդատ, որ ավելի արդյունավետ կիրացվի, եթե Հայաստանի ապագայի մասին որոշումները «միանձնյա չկայացվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում