Նորին Ամենապատվություն Սահակ Բ Հայր Պատրիարքը հունիսի 8-ին՝ երկուշաբթի, հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Դոլմաբահչեի պալատի Նախագահական գրասենյակում, հայտնում է պատրիարքությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՔ կուսակցության Ստամբուլի պատգամավոր դոցենտ, դոկտոր Սևան Սվաճըօղլուն, արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը։
Քննարկվել են համայնքին վերաբերող տարբեր հարցեր՝ այդ թվում Իսկենդերունի Սուրբ Քառասուն Մանկանց և Դիարբեքիրի Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքները։ Նորին Ամենապատվությունը համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ցուցաբերած ուշադրության համար և մաղթել առողջություն ու հաջողություն։








































