Ամերիկյան Lamb of God ռոք խմբի մենակատար Ռենդի Բլայթը ձերբակալվել է Պրահայում` մեղադրվելով մարդասպանության մեջ: Հուլիսի 25-ին նա վճարել է դատարանի կողմից որոշված գրավի չափը, որը The Guardian-ի հաղորդմամբ կազմում էր 384 դոլար կամ 8 միլիոն չեխական կրոն: Սակայն դատախազության ներկայացուցիչը միջնորդել է դատարանին` թույլ չտալ մեներգչին գտնվել ազատության մեջ: The Virginian-Pilot-ի հաղորդմամբ, վեջնական որոշում կայացնելու համար դատարանն ունի 5 օր ժամանակ:
Առաջին անգամը չէ, որ Բլայթը վճարում է իր ազատության համար նախատեսված գումարի չափը, որը սկզբում կազմում էր 192 000 դոլար կամ 4 մլն չեխական կրոն: Սակայն չնայած այս գումարի վճարմանը, դատախազությունը միջնորդությամբ է հանդես եկել, ինչի հետևանքով երգիչը շարունակել է մնալ կալանքի տակ: Հենց այդ ժամանակ էլ դատավորը կրկնապատկել գումարը: Այն հավաքելու համար ռոք երգչի խմբի անդամները ստիպված էին դիմել երկրպագուներին:
Ոչ դիտավորյալ սպանության մեջ Բլայթ մեղադրման մասին լուրը լուրը տարածվել է 2012 թ. հունիսի վերջին, սակայն դեպքը տեղի է ունեցել 2010 թ. մայիսին Պրահայում կայցած ռոք խմբի առաջին համերգի ժամանակ: Նա բեմից հրել է 19-ամյա մի աղջնակի, որը ստանալով գանգուղեղային վանսվածք մահացել է ավելի ուշ: Անձամբ ինքը` Բլայթը, պնդում է, որ ոչ մի մանրամասն չի հիշում այդ դեպքի մասին:











































