Բրազիլական մամուլի տեղեկացմամբ` «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ծնողները մեծ դեր ունեն իր կյանքում:
Ֆուտբոլիստը նշել է, որ շատ է սիրում և հարգում իր հորը, ով նաև հանդիսանում է խաղացողի գործակալը:
«Միշտ էլ ասել եմ, որ խաղադաշտից դուրս իմ կուռքը հայրս է: Ես ամեն հարցում ցանկանում եմ նմանվել նրան: Նա գիտի` ինչպես աջակցի ինձ դժվար պահերին: Այդ մարդը պատրաստ է սարեր շրջել իմ հաջողություններին նպաստելու համար»,- հայտարարել է Նեյմարը:







































