ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։
Ուկրաինայի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Զելենսկին․
«Ես հենց նոր հիանալի զրույց ունեցա Թրամփի հետ։
Ես նախագահին տեղեկացրեցի մարտադաշտում տեղի ունեցած վերջին զարգացումների և մեր դիրքերի ամրապնդման մասին։ Մենք համաձայնեցինք, որ ավելի շատ կքննարկենք G7 գագաթնաժողովում մեր հանդիպման ժամանակ։
Մենք ունենք մի քանի լավ գաղափարներ, որոնք կարող են օգնել խաղաղության ամրապնդմանը և կյանքերի պաշտպանությանը»,- գրել է նա։








































