Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Ալվարո Մորատան հայտարարել է, որ պատրաստ է խաղալ ակումբի գլխավոր թիմի կազմում:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մորատան հանդես է եկել «Կաստիլյա»-ի կազմում, սակայն հաճախ մարզվել է առաջին թիմի հետ:
«Գիտեմ, որ պետք է շատ աշխատեմ և սովորեմ: Մեր թիմում ուժեղ խաղացողներ կան և ես փորձում եմ նրանցից սովորել: Մեծ առավելություն է խաղալ նման ֆուտբոլիստների հետ: Մեր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գիտի, որ ես պատրաստ եմ պաշտպանել «Ռեալ»-ի գույները: Եթե հնարավորություն ստանամ խաղադաշտ դուրս գալու, ուժերս չեմ խնայի»,- հայտարարել է Մորատան:





































