Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվում է ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի հերթական փուլը: Մրցաշարին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, այդ թվում` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը պարտություն կիրեց Կոսինցևայից, իսկ Լիլիթ Մկրտչյանը միավոր կիսեց Յու Վենջունի հետ: Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Լուֆեյ – Ժաո Հու` 1-0
Կովալեվսկայա – Հոու Յիֆան` 0-1
Կոսինցևա – Դանիելյան` 1-0
Լահնո – Խուրցիձե` 0.5:0.5
Մունգունտուլ – Կոներու` 0.5:0.5
Մկրտչյան – Յու Վենջուն` 0.5:0.5
9-րդ տուրից հետո Դանիելյանը և Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և կիսում են 8-9 տեղերը: Մրցաշարային աղյուսակը 6.5 միավարով գլխավորում է Հոու Յիֆանը:





































