Գերմանիայի կանցլերի գրասենյակը Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Մոսկվայի հետ հնարավոր բանակցությունների ձևաչափի շուրջ, որոնց ակտիվ քննարկումները կսկսվեն առաջիկա շաբաթներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ «Եվրոպայի և Ռուսաստանի միջև բանակցությունների պատուհանը դանդաղորեն բացվում է», և կողմերը ձգտում են գտնել առավելագույնս արդյունավետ ու լեգիտիմ ձևաչափ։
ՌԴ-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունն առաջին անգամ հայտնվել էր մայիսի սկզբին, իսկ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որպես բանակցող իր համար նախընտրելի թեկնածուն Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերն է։











































