Tuesday, 16 06 2026
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար

Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, Ձեր տան կամ բնակարանի հասցեով հայտնաբերված անծանոթ հաշվառումներն իրավաչափ են: Դրանք հիմնականում պահպանված են լինում բնակելի տարածքի նախկին սեփականատերերից կամ նախկինում տվյալ հասցեում փաստացի հիմունքներով բնակվող անձանցից։

Եթե Դուք տվյալ բնակելի տարածքի սեփականատերն եք կամ սեփականատերերից մեկն եք, ապա Ձեր դիմումի հիման վրա հասցեի հաշվառումից կհեռացվեն անծանոթ անձանց տվյալները։

Ընդգծում ենք, որ ընտրելու իրավունքը չի բխում հաշվառումից։ Հաշվառում չունեցող անձինք ևս ունեն ընտրելու իրավունք, եթե հանդիսանում են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի։ Հաշվառումով պայմանավորված միայն որոշվում է, թե անձը՝ որ տեղամաասի ցուցակում պետք է ընդգրկված լինի։ Դիմումի հիման վրա ընտրողները մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն, հնարավորություն են ունեցել նաև փոխելու իրենց ընտրական տեղամասը։

Այսպիսով, անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ընթացքավորվում համապատասխանաբար։

Նշենք նաև, 2026 թ-ի ԱԺ ընտրությունների քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել են ՆԳՆ և ԿԸՀ կայքերում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ստուգելու դրանք և նմանօրինակ ճշգրտումներ կատարեն՝ դիմելով լիազոր մարմին։

Անկախ ընտրություններից՝ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալները տարեկան երկու անգամ թարմացվում են elections.am կայքում, և քաղաքացիները նման ստուգումներ իրականացնելու բաց հնարավորություն ունեն մշտապես ողջ տարվա ընթացքում։

Հորդորում ենք՝ չշահարկել հաշվառումների թեման ընտրական գործընթացների շրջանակում, քանի որ դրանք որևէ սցենարով ընտրակեղծիքի աղբյուր չեն կարող հանդիսանալ։ Դրանք ճշգրտությամբ արտացոլում են ՀՀ բնակչության հաշվառումների պատկերն ու բաշխվածությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում