BlackBerry 10 օպերացիոն համակարգում կներդրվի Instagram-ին նման «ֆոտոխմբագիր»: Այս մասին հաղորդվում է CrackBerry.com բլոգում:
«Ֆոտոխմբագրի» միջոցով օգտատերերը կարող են փոխել լուսանկարի չափսերն ու բջջայինով արված լուսանկարի կողմերի հարաբերակցությունը, կարգավորել լուսավորությունը, արհեստական կերպով հնացնել լուսանկարները և տարբեր ֆիլտրեր կիրառել:
Ֆիլտրերը փոխում են լուսանկարների գունային լուծումները: Լուսանկարների վերամշակման բջջային ամենահայտնի հավելվածը Instagram-ն է, որը հասանելի է միայն Android և iOS օպերացիոն համակարգերին:
BlackBerry 10 օպերացիոն համակարգը նախատեսված է BlackBerry սմարթֆոնների և պլանշետների համար: Ներկայում այն մշակման փուլում է: Վերջին տվյալներով՝ համակարգը կթողարկվի 2013-ի հունվար-մարտ ամիսներին:










































