Իտալական «Ուդինեզե»-ի հարձակվող և ավագ Անտոնիո դի Նատալեն խոսել է Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանի մասին.
«Մենք, ինչպես միշտ, պետք է սկսենք զրոյից։ Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ մեր ակումբը բազմաթիվ ֆուտբոլիստներ են լքել, սակայն մենք խոստումնալից նորեկներ ունենք, որոնք պետք է արագորեն հարմարվեն թիմի խաղաոճին։
«Յուվենթուս»-ն Ա Սերիայի նոր մրցաշրջանի չեմպիոնության գլխավոր հավակնորդն է։ Չի կարելի չնշել նաև «Նապոլի»-ին, որը հիանալի աշխատանք կատարեց տրանսֆերային շուկայում։ Բարձր հորիզոնականներ զբաղեցնելու համար պայքարելու են նաև «Ուդինեզե»-ն, «Լացիո»-ն և «Ռոմա»-ն։ Այնպես որ` պայքարը թեժ է լինելու»,- հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի հարձակվողը։







































