Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը վերսկսել է բանակցությունները՝ կապված «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը ձեռք բերելու հետ։
Բանակցային գործընթացը վերսկսվել է, սակայն կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի հարցում։ «Արքայական ակումբ»-ը մտադիր չէ վճարել 35 մլն եվրոյից ավելի, մինչդեռ անգլիական կողմը պահանջում է ևս 10 մլն։
Մոդրիչն այժմ «Տոտենհեմ»-ի կազմում անցկացնում է նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք, սակայն չի թաքցնում, որ ցանկանում է իր ելույթները շարունակել Պիրենեյան թերակղզում։









































