Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենի երկրորդ տուրում հաղթեց գրոսմայստեր Միշո Ցեբալոյին (Խորվաթիա): Մելքումյանը վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Մարտին Կրամերի հետ (Գերմանիա) եւ այժմ ունի 1.5 միավոր: