Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Պիկեն հայտարարել է, որ կարող է հետևել Դիդյե Դրոգբայի և Նիկոլյա Անելկայի օրինակին:
«Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Բարսա»-ի նման թիմում: Բայց ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ և հետագայում կարող եմ բազմաթիվ հնարավորություններ ունենալ:
Ինձ դուր է գալիս Չինաստանը: Ես հիանալի ժամանակ եմ անցկացրել այստեղ»,- ասել է Պիկեն չինական կայքերից մեկին տված հարցազրույցում:
Նշենք, որ Ժերար Պիկեն այժմ իր հանգիստն է անցկացնում Չինաստանում: Ֆուտբոլիստը նշել է, որ «Բարսելոնա»-ում իր լավագույն ընկերներն են Կարլես Պույոլը և Սեսկ Ֆաբրեգասը:







































