Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը կմասնակցի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: «Լոս Անջելես Գելեքսի»-ի 37-ամյա կիսապաշտպանը չի բացահայտում իր դերը, քանի որ կազմակերպիչներն ամեն ինչ գաղտնի են պահում:
«Ես հպարտ եմ, որ որոշակի դերակատարում կունենամ Օլիմպիական խաղերի բացման արարողությունում»,- հայտարարել է Դևիդ Բեքհեմը:
Շատերը կարծում էին, որ Բեքհեմը կընդգրկվի Մեծ Բրիտանիայի ընտրանու կազմում, սակայն ֆուտբոլիստը խաղերին կհետևի տրիբունաներից: