Ֆիլիպո Ինձագին պաշտոնապես հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին և գլխավորեց «Միլան»-ի երիտասարդական թիմը:
Հարձակվողի պայմանագրի ժամկետը լրացել է հունիսին, որից հետո նա քննարկում էր «Սյոն»-ում, «Պարմա»-ում, «Մալագա»-ում, «Մոնրեալ»-ում և «Ատլանտա»-ում իր մարզական կարիերան շարունակելու առաջարկները:Սակայն երեկ «Միլան»-ը պաշտոնապես հայտարարեց, որ Ինձագին գլխավորել է ակումբի երիտասարդական թիմը:
Ինձագին պայմանագիր է կնքել մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:








































