Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհավորել է Հիշամ Քանդիլին Եգիպտոսի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ խոստանալով աջակցություն ցուցաբերել նրան ԵՄ-ի կողմից:
Եգիպտոսի ջրային ռեսուրսների և ոռոգման նախկին նախարար Հիշամ Քանդիլը, որին երեկ նախագահ Մուրսին նշանակել է վարչապետի պաշտոնում և հանձնարարել կառավարություն ձևավորել, հայտարարել է, որ նախարարների ընտրության հարցում կհիմնվի ոչ թե թեկնածուի կուսակցական պատկանելության, այլ որակական հատկանիշների վրա:
«Իմ կառավարությունն առաջին հերթին կլինի տեխնոկրատների հավասարակշռված կառավարություն: Որակավորումն առաջին հերթին հաշվի կառնվի նախարարների ընտրության ժամանակ»,- հայտարարել է Քանդիլը Կահիրեում տեղի ունեցած մամուլի աուլիսում: Նա ավելացրել է, որ կառավարության ձևավորման գործընթացը ամենասերտ կերպով կհամակարգվի պետության նախագահի հետ:
Քանդիլի նշանակումն Էշթոնն անվանել է «հերթական քայլ ժոովրդավարական վերաձևավորումների ճանապարհին»: «Մենք հույս ունենք համագործակցել նրա և նոր կառավարության հետ, որը, ես հավատում եմ, կներկայացնի Եգիպտոսի ամբողջ բազմազանությունը»,- ասվում է Էշթոնի հայտարարության մեջ:
Նոր կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցությունները Եգիպտոսում շարունակվում էին ավելի քան մեկ ամիս:







































