Մոսկվան հույս ունի, որ Դուշանբեն կապահովի Լեռնային Բադահշանում տաջիկական հատուկ ծառայությունների գործողության գոտում հայտնված ռուսների անվտանգությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսական կողմն անհանգստությամբ հետևում է Տաջիկստանի Հանրապետության Լեռնային Բադահշանի ինքնավար մարզում տեղի ունեցող իրադարձություններին,- ասվում է մեկնաբանության մեջ:- Հույս ունենք, որ բարեկամական Տաջիկստանը կկարողանա իրավիճակը հուսալի վերահսկողության տակ վերցնել, կվերականգնի հասարակական կարգը և օրենքի գերակայությունը այդ շրջանում»:
Հիշեցնենք, այս օրերին ինքնավար մարզում հատուկ գործողություն է իրականացվում հանցավոր խմբավորումը չեզոքացնելու ուղղությամբ:








































