Բրազիլիայի ազգային հավաքականում հանդես եկող ու Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակայի ապագան անորոշ վիճակում է: Ֆուտբոլիստն այժմ ոչ միայն չի հայտնվում մեկնարկային կազմում, այլև չի հայտավորվում խաղերին: Երեկ «Օվյեդո»-ի հետ կայացած խաղում բրազիլացին «Ռեալ»-ի հայտացուցակում չկար. նա շատ մոտ է թիմը լքելուն:
Ադրիանո Գալիանին փաստել է, որ «Միլան»-ի դռները բաց են Կակայի վերադարձի համար:
«Որոշ մարդկանց սերը երբեք չի ավարտվում: Նրանք գնում են տարբեր երկրներ՝ շրջագայության, հետո ետ են դառնում»,- այսպես է պատասխանել Գալիանին, երբ լրագրողներն հարցրել են Կակայի հնարավոր վերադարձի մասին:
Marca-ն պնդում է, որ ֆուտբոլիստի ապագան վճռվելու է առաջիկա 72 ժամերի ընթացքում:
Հավաստիացվում է, որ Կական ընդգրկված չի լինելու նաև թիմի առաջիկա՝ «Բենֆիկա»-ի հետ ընկերական խաղին: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբ»-ն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ անցկացնում է իր նախամրցաշրջանային պատրաստությունը:






































