«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:
– Խաղից հետո բոլոր խոսակցությունները հիմնականում այն մասին էին, որ հանդիպումը «Կրասնոդար»-ի համար ունեցավ հեշտ ընթացք այն բանի համար, որ խաղի մարտավարությունը շատ պարզ էր: Ինչքա՞ն ժամանակ է պահանջվել՝ «Ռուբին»-ի դեմ խաղին պատրաստվելու համար:
– Ոչ ավել, քան սովորական դեպքերում է պահանջվում. մի քանի օր: Փառք Աստծո, այս անգամ մեր խաղաոճն արդյունք տվեց: Երբեմն ամոթ է լինում. պատրաստվում ես խաղին, մանրակրկիտ ուսումնասիրում հակառակորդին՝ գտնելու նրա թերությունները, որոնք կարող ես օգտագործել նրա դեմ, իսկ խաղացողները չեն կարողանում խաղադաշտում կյանքի կոչել նախապես մշակված պլանները:
– Խաղային տակտիկաների քանի՞ տոկոսն է աշխատում, դեռ ինչքա՞ն այս մակարդակի լավ տակտիկա ունեք:
– Նախընտրում եմ չափսոսալ, եթե չի ստացվում, բայց եթե թիմը հաղթում է, ուրեմն ծրագիրը հաջողված է:
– Մամուլի ասուլիսի ժամանակ Դուք ասացիք, որ անգամ հաշվի եք առել մրցակցի պաշտպանների խաղամակարդակը. ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ քայլը:
– Այդ քայլով ես հենց ուզում էի իմանալ՝ ինչ թերություններ ունեն մրցակցի պաշտպաննեը և երբ կարելի է օգտվել դրանցից: Մենք փորձել ենք անել հենց այդպես. գնդակը հասցնում էինք մինչև «Ռուբին»-ի երկու կենտրոնական պաշտպաններն ու հարձակվում: Եվ դա մեզ հաջողվեց, բայց, ինչպես տեսնում եք, բոլոր հնարավորությունները չէին, որ մենք օգտագործեցինք: Եթե Կոմանն ու Յուրան օգտագործեին իրենց բոլոր հնարավորությունները, հաշիվը կարող էր ավելի մեծ լինել:
– Ի դեպ, Մովսիսյանի մասին: Չե՞ք կարծում, որ «Ռուբին»-ի հետ խաղում նրանից շատ բան էր կախված: Չե՞ք վախենում այդքան պատասխանատվություն դնել մեկ խաղացողի վրա:
– Ոչ: Յուրայի նման ֆուտբոլիստի որակավորում ունեցող խաղացողի դեպքում ես ոչ մի բանի վրա չեմ կասկածում: Տասնութ ամիսների ընթացքում նա ցույց տվեց բոլորին, որ իսկական առաջատար է «Կրասնոդար»-ի համար, ինչպես նաև Հայաստանի հավաքականի: Չնայած, իհարկե, նա դեռ ապացուցելու բաներ ունի, նա, հույս ունեմ, կշարունակի բարելավել իր որակները:








































