Corriere Dello Sport-ի տեղեկացմամբ` «Ինտեր»-ը մոտ է Սերբիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովի հետ պայմանագրի ստորագրմանը:
Ըստ տեղեկատվության` Ռոբերտո Մանչինին ցանկանում է շեշտը դնել թիմի ձախ պաշտպան Գաել Կլիշի վրա: Այսպիսով` իտալացին պատրաստ է բաժանվել Կոլարովից: Բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: «Ինտեր»-ը 6.2 մլն եվրո է առաջարկել, սակայն վերջանական գումարը կարող է ավելի բարձր լինել:
Հիշեցնենք, որ Կոլարովը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին «Լացիո»-ից: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 14 մլն եվրո: «Քաղաքայիններ»-ի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման` դառնալով 3 գոլի հեղինակ:









































