«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսապաշտպան Կակային չի ընդգրկել «Օվիեդո»-ի հետ ընկերական հանդիպման հայտացուցակում: Այդ մասին տեղեկացնում է Tmw-ն:
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը օպտիմալ ֆիզիկական վիճակում է: Չի բացառվում, որ նման ձևով պորտուգալացի մասնագետը փորձել է հասկացնել , որ չի ցանկանում օգտվել բրազիլացի կիսապաշտպանի ծառայություններից առաջիկա մրցաշրջանում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը գտնվում է իր նախորդ ակումբի` «Միլան»-ի ուշադրության կենտրոնում:








































