Լոնդոնյան «Չելսի»-ն շարունակում է երիտասարդ տաղանդներ փնտրել ողջ աշխարհում: Թիմի կազմը համալրել է «Մարիբորա»-ի և Սլովենիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Էմիր Դաուտովիչը:
Նախկին մրցաշրջանում Դաուտովիչը փորձաշրջան է անցկացրել «Մանչեսթեր Սիթի»-ում, սակայն ֆուտբոլիստը չի համապատասխանել ակումբի պահանջներին և նրա հետ պայմանագիր չի կնքվել:
Հաղորդվում է, որ «Չելսի»-ն սլովենացի պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 1 մլն ֆունտ: Հետաքրքրական է, որ իր նախկին ակումբի կազմում Դաուտովիչը ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում:










































