«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի «սկանդալային» հարուստ կենսագություն ունեցող ֆուտբոլիստը` Ջոուի Բարտոնը շուտով կմիանա «Ֆլիթվուդ Թաուն» ակումբին, որը հանդես է գալիս է Անգլիայի չորրորդ դիվիզիոնում:
29-ամյա ֆուտբոլիստը, հիշեցնենք, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթի»-ի հետ եզրափակիչ հանդիպման ժամանակ արմունկով հարվածեց Կառլոս Տևեսին, այնուհետև նաև Սերխիո Ռամոսին: Իսկ Վենսան Կոմպանիի համար Ջոուին յուրահատուկ հարված էր նախատեսել` գլխով: Խաղադաշտը լքելու ընթացքում անհավասարակշիռ ֆուտբոլիստը հարձակվեց Մարիո Բալոտելիի վրա:
Ավելի ուշ խաղադաշտում ագրեսիվ վարք ցուցաբերելու պատճառով Բարտոնի նկատմամբ 12-խաղյա որակազրկում կիրառվեց` որպես պատժամիջոց:
Ֆուտբոլիստին զգուշացվել է, որ նման անթույլատրելի դրսևորումների դեպքում անհապաղ կհեռացվի թիմից:






































