Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովի օրինագիծը ԶԼՄ-ներում «օտարերկրյա պետության գործակալ» հասկացությունը տարածելու վերաբերյալ կարող է հետ կանչվել պետդումայից: Այս մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը:
«Մենք խոսել ենք Ֆյոդորովի հետ, և նա պատրաստվում է հետ կանչել օրինագիծը»,- ասել է Ժելեզնյակը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պետդուման աշնանը հնարավոր է ուղղումներ մտցնի ԶԼՄ-ների մասին օրենքում, որոնք նախատեսում են ԶԼՄ-ների համար մտցնել «օտարերկրյա գործակալ» կարգավիճակը: Խոսքն այն լրատվամիջոցների մասին է, որոնք ֆինանսավորվում են դրսից:









































