Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լիոնել Մեսսին չի կարողանա մասնակցել գերմանական «Համբուրգ»-ի հետ այսօր կայանալիք ստուգողական հանդիպմանը, քանի որ վնասվածք է ստացել:
Կատալոնական ակումբի ու Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը մարզման ընթացքում մկանների վնասվածք է ստացել:
Թիմը որոշել է Մեսսիին թողնել Բարսելոնայում, որպեսզի անհրաժեշտ հանգիստ ստանա ու վերականգնվի: Առայժմ հայտնի չէ, թե երբ արգենտինացին կկարողանա օգնել թիմին:






































