Հեռուստահաղորդավար և դերասան Հովհաննես Ազոյանն այսօր Facebook-ի իր էջում գրել է.
Այն մարդիկ ովքեր չեն լռել Մաշտոցի պուրակի հետ կապված, «Հարսնաքարի» դեպքի հետ կապված և հիմա պատրաստվում են լռել ՀԱԿ երիտասարդների դատավճռի հետ կապված , ապա լռելուց լռեք հավիտյան…կարեք ձեր բերանը ու հանեք ձեր աչքերը , որ կարողանաք հեշտ ապրել…
Հարգելի Հայաստանի Հանրապետություն …ես ճանաչում եմ այդ երիտասարդներին և հպարտանում եմ այդ տեսակով…մի դատապարտիր իմ հպարտությունը…մի դատապարտիր Քո անկախությունը… մի դատապարտիր քո խիղճը… մի դատապարտիր հավատքդ…մի դատապարտիր ինձ ու Քեզ…







































