Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու ԵՄ-ը քննարկում են կողմերի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման համաձայնագրի նախագիծը: Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Վահիդ Գահրամանովը:
Վերջինիս խոսքերով՝ կողմերի միջև արդեն իսկ անցկացվել են մի շարք հանդիպումներ՝ կապված համաձայնագրի նախագծի ու քննարկումների անցկացման հետ: Ներկայիս դրությամբ, բանակցությունները շարունակվում են: Պլանավորված է այդ մասին հերթական քննարկումներն անցկացնել սեպտեմբերին:










































