Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ մոտ ժամանակներս իրանական ռազմանավերը կսկսեն իրենց գործունեությունը ծավալել Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանի ռազմածովային նավատորմը հաջողությամբ իր գործունեությունն իրականացնում է միջազգային ջրերում: Նա հավելել է, որ ապագայում իրանական նավատորմը ներկայացված կլինի նաև Ատլանտյան օվկիանոսում:










































