Սերբիայի նախագահ Տիմոսլավ Նիկոլիչը խնդրում է ՄԱԿ-ին Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններին մասնակցել որպես միջնորդ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Նիկոլիչը հայտարարել է երկուշաբթի Բելգրադում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ ունեցած բանակցություններին: Սերբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը հարգել Կոսովոյի նկատմամբ Սերբիայի ինքնիշխանությունը:
Բելգրադի և Պրիշտինայի միջև բանակցություններն անցյալ տարվանից ընթանում են Եվրամիության նախաձեռնությամբ, որը պահանջում է կողմերից կարգավորել հարաբերությունները: Սակայն Սերբիան հրաժարվում է ճանաչել 2008 թ. միակողմանիորեն հռչակված Կոսովոյի անկախությունը:
Կոսովոյի ինքնիշխանությունը ճանաչել է 90 երկիր՝ ՄԱԿ-ի մեջ մտնող պետությունների գրեթե կեսը:











































