Վերջին տվյալներով` հուլիսի 23-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունը 110 մարդու կյանք է խլել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 107 զոհի մասին: Բժիշկների և անվտանգության աշխատակիցների տվյալներով` հարձակումների հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 275-ի: Նախկինում հաղորդվում էր 268 տուժածի մասին:
Դեռևս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Անվտանգության աշխատակիցների կարծիքով` ահաբեկչություններն իրականացրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման իրաքյան թևը:









































