«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը բրազիլական լրատվամիջոցներին հայտնել է, թե որն է իր գլխավոր խնդիրը ֆուտբոլում:
Նեյմարի խոսքերով` նա մշտապես ձգտում է հաճույք զգալ խաղից:
«Իմ նպատակը ֆուտբոլից հաճույք զգալն է: Հենց դրանով է բացատրվում բրազիլական ֆուտբոլի առանձնահատկությունը: Միշտ ձգտել եմ այնպիսի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ, ինչպիսին ժամանակին եղել է Պելեն: Պրոֆեսիոնալիզմի իմաստով նրանից միշտ կարելի է օրինակ վերցնել: Պելեն խաղում էր և դրանից հաճույք ու երջանկություն զգում: Նույնը ցանկանում եմ անել ես»,- հայտարարել է Նեյմարը:












































