Չինաստանը կվերսկսի ատոմային էլեկտրակայանների կառուցման աշխատանքները, որոնք սառեցվել էին Ճապոնիայում «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո:
«Կառավարությունը մտադիր է սկսել չորս ատոմակայնների կառուցման աշխատանքները»,- այս մասին հաղորդել է Չինաստանի պետական էներգետիկ վարչության նախկին ղեկավար Չժան Գոբաոն:
Անվտանգության մակարրդակը բարձրացնելու նպատակով այժմ չինական ընկերությունները փորձի փոխանակում են իրականացնում տարբեր երկրների հետ: Չինաստանում խոշոր China National Nuclear Corp ընկերությունը Արգենտինայի Ատոմային էներգիայի ազգային կոմիտեի հետ ստորագրել է հզոր ռեակտորի ստեղծման շուրջ համագործակցելու մասին համաձայանգիր, որը աշխատանքի կդրվի 2013թ-ին:










































