Հորդանանն ու Իրաքը հուլիս 23-ին հայտարարել են հարևան Սիրիայից փախստականների համար իրենց սահմանները բացելու մասին: Այս մասին հաղորդում է The Guardian թերթը:
Համաձայն այդ տվյալների` Իրաքում փախստականների ազատ մուտքի հրամանը տվել է անձամբ վարչապետ Նուրի ալ-Մալիկին: Հորդանանում համանման հրաման արձակել է թագավոր Աբդալլա 2-րդը:
Միաժամանակ, երկու երկրների կառավարությունները հրամայել են ուժեղացնել անվտանգության կանոնները Սիրիայի սահմանների մոտ:
Ինչպես հաղորդում էին ավելի վաղ` Սիրիայից հարևան երկրներ են ներթափանցել տասնյակ հազարավոր փախստականներ, որոնք փրկվում էին իրենց հայրենիքում տեղի ունեցող ռազմական գործողություններից: Նրանց մեծ մասը հեռացել է Թուրքիա և Լիբանան, որոնք ի սկզբանե դժվարություններ չեն ստեղծել փախստականների համար: Հորդանան և Իրաք շատ փախստականներ ապօրինի են մուտք գործել, քանի որ այդ երկրները նրանց դժգոհությամբ են ընդունել` պատճառաբանելով ներքին դժվարությունները:











































