Լյարդի փոխպատվաստումների համաշխարհային կազմակերպության նախագահ Խուան Կարլոս Գարսիա-Վալդեկասասը կարծում է, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը մեծ հնարավորություններ ունի վերադառնալ ֆուտբոլ: Նշենք, որ հենց այս մասնագետն է վիրահատել ֆրանսիացի ֆուտբոլիստին ապրիլի սկզբին:
«Ընդհանրապես նման վիրահատություններից հետո տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց գործունեությանն են վերադառնում մի քանի ամիսից կամ 1 տարի անց` կախված անհատական առանձնահատկություններից: Բայց Աբիդալը պարզապես անհավանական մարդ է: Նա և’ ֆիզիկապես, և’ հոգեպես շատ ուժեղ է: Առաջին 3-6 ամիսները շատ կարևոր են վերականգնման գործընթացքում: Այժմ կաևորը վարակային հիվանդություններից զգուշանալն է»,- Վալդեկասասին մեջբերում է La Vanguardia-ն:









































