Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին Սիրիայի խնդրի առավել նպատակահարմար լուծում տեսնում է լիբանանյան տարբերակով անցումային կառավարություն ստեղծելու մեջ, գրում է Ria Novosti-ն:
«Անցումային կառավարություն ստեղծելու լիբանանյան տարբերակ ասելով՝ նակտի է առնվում անցումային կառավարության ձևավորում, որն իր մեջ ներառում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները»,- ասել է Մոնտին Ռուսատանի նախագահ Վլադմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:
«ՄԱԿ կողմից նման որոշման ընդունումն անհնար կլիներ առանց ՌԴ աջակցության»,- հավելել է Մոնտին:
Լիբանանում 2005 թվականին ականավոր քաղաքական գործիչ Ռաֆիկ Խարիրի սպանության հետ կապված քաղաքական ճգնաժամից հետո անցումային կառավարություն էր ձևավորվել: Այդ կառավարության գլխավոր խնդիրը Խարարիի սպանության միջազգային հետաքննությանը սաստարելն էր և համընդհանուր ընտրություններ անցկացնելը:
Պուտինն իր հայտարարել է, որ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ:
«Մեր դիրքորոշումը հայտնի է. առաջինն, ինչ անհրաժեշտ է անել`երկու կողմերից բռնությունը դադարեցնելն է`և՛ կառավարական կողմը, և՛ զինված ապստամբությունը պետք է դադարեցնեն բռնությունը և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Պուտինը:







































