«Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել Դևիդ Բեքհեմին Մեծ Բրիտանիայի ազգային հավաքականում չընդգրկելու վերաբերյալ:
«Շատ զարմացա, երբ իմացա, որ Բեքհեմը չի ընդգրկվել Օլիմպիական հավաքականում: Կարծում եմ` նա մեծ ներդրում է կատարել Օլիմպիադան Լոնդոնում անցկացնելու գործում:
Բացի այդ՝ Բեքհեմը նաև հիանալի ֆուտբոլիստ է, գերազանց հանդես է գալիս «Լոս Անջելես Գելեքսի»-ի կազմում: Ամբողջ Բրիտանիան վրդովված է, որ հանրահայտ Բեքհեմն ազգային հավաքականի կազմում հայտավորված չէ: Նման ֆուտբոլիստն անպատճառ պետք է հանդես գար Օլիմպիական խաղերում»,-Goal. com-ը մեջբերում է Բեյլին:








































