ԱՄՆ-ի ու Գերմանիայի պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է` հասնելով պատմական նվազագույնին՝ այն դեպքում, երբ համաշխարհային շուկաները փլուզվել են, իսկ իսպանական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
10-ամյա ամերիկյան պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է` հասնելով ռեկորդային 1,41%-ի, գերմանական պետական պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է -0,8%:
Իսպանական 10 տարվա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը աճել է` հասնելով նոր ռեկորդի եվրոյի պատմության մեջ` -7,56%-ի:
Եվրոգոտում իրավիճակի վատթարացման ֆոնին նվազում է նաև եվրոյի փոխարժեքը: Նավթի գինը նույնպես սկսում է նվազել: