Ուկրաինական լրատվամիջոցները կազմել են երկրի առաջնության 2-րդ տուրի խորհրադանշական հավաքականը: Թիմում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը:
«Հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը Դոնեցկի ակումբի ամենավտանգավոր, ամենաակտիվ և առանձնացող ֆուտբոլիստն էր: Նրա գոլն առաջ մղեց «Շախտյոր»-ին և օգնեց առավելության հասնել «Գովերլա»-ի նկատմամբ»,- գրել է time-football-ը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները. Յուրի Պանկիվ («Արսենալ»), Նիկոլայ Մորոզյուկ («Մետալուրգ» Դ.), Մարկո Տորսիլյերի («Մետալիստ»), Տոնի Շունին («Զարյա»), Բոգդան Բուտկո («Իլյիչևեց»), Հենրիկ Մխիթարյան («Շախտյոր»), Ժելկո Լյուբենովիչ («Զարյա»), Ժոզե Սուարես («Մետալուրգ» Դ.), Կոնստանտին Կրավչենկո («Իլյիչևեց»), Անդրեյ Յարմելենկո («Դինամո» Կ.), Ռոման Զոզուլյա («Դնեպր»):








































